Մոտ ժամանակներս Մարտին Դեմիկելիսը կդառնա արգենտինական «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը․ երիտասարդ մասնագետն աշխատում էր մյունխենյան ակումբի երկրորդ թիմի հետ։
««Բավարիան» և Մարտին Դեմիկելիսը համաձայնության են եկել, որ նա տեղափոխվի իր երիտասարդության ակումբ՝ «Ռիեր Փլեյթ»՝ դառնալու դրա գլխավոր մարզիչը։ Նրան «Բավարիայի» երկրորդ թիմում կփոխարինի Հոլգեր Զեյտցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն ասել է, որ ակումբը չի ցանկացել մերժել Դեմիկելիսին Հարավային Ամերիկայի մեծագույն թիմերից մեկը գլխավորելու հնարավորության հարցում։
























































