ՊՍԺ-ն եվրոպական թոփ-լիգաների դեռևս միակ թիմն , որն ընթացիկ մրցաշրջանում դեռևս պարտություն չի կրել։
Փարիզեցիները Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում 5-0 հաշվով հաղթեցին «Օսերին»։
Մրցաշրջանի մեկնարկից ի վեր Քրիստոֆ Գալտյեի թիմը 18 հաղթանակ և 4 ոչ-ոքի է գրանցել բոլոր մրցաշարերում։ Մայրաքաղաքային ակումբը վերջին 7 խաղերում հաղթանակ է տարել՝ ընդհանուր 24-7 հաշվով։
Հաջորդ տուրում ՊՍԺ-ն դեկտեմբերի 28-ին կմրցի «Ստրասբուրգի» հետ։