«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ է թիմի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելուն, հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մի քանի շաբաթ է, ինչ քննարկում են նոր համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի մինչեւ դեկտեմբեր` Ֆրանսիայի առաջնության վերսկսումը։
Փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպուշը նույնպես բանակցություններ է վարում մի քանի խաղացողների՝ Սերխիո Ռամոսի, Լիոնել Մեսսիի, Մարկինյոսի և Պրեսնել Կիմպեմբեի հետ, բայց իտալացու հետ պայմանագրի երկարաձգումն է, որն ամենահավանական է մինչ օրս:
Վերատիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին:
Իտալացի կիսապաշտպանը փարիզյան ակումբ է տեղափոխվել 2012 թվականին։