Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Շալկեին»։
Առաջին կեսի վերջնամասում հյուրերից հաշիվը բացեց Սերժ Գնաբրին։
52-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։
«Բավարիան» 34 միավորով առաջին տեղում է և 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգին»։
























































