Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս պարտվեց «Հերտային»։
Տանտերերը խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեցին։ «Հերտայից» աչքի ընկան Ուիլֆրիդ Կանգան և Մարկո Ռիխտերը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 56-րդ րոպեին։
«Քյոլնը» 17 միավորով 13-րդ տեղում է։ «Հերտան» 14 միավորով 15-րդն է։
























































