ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ երեկվա «Լորյանի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին.
«Ոչ մի լուրջ բան չկա: Մենք տեսանք Կարիմ Բենզեմայի մասին նորությունը, բայց Կիլիանի պարագայում ոչ մի լուրջ բան չկա: Նա մշտապես խաղում է, և այդ դեպքում ավելի լավ է ռիսկի չդիմել և փոխարինում գտնել: Իհարկե, կարելի էր նրան թողնել խաղադաշտում, բայց այդ դեպքում նա կարող էր երկար ժամանակով դուրս մնալ շարքից»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Հիշեցնենք՝ «Լորյանի» և ՊՍԺ-ի միջև խաղն ավարտվել է փարիզյան թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: