«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արդյունքները, ըստ որի կատալոնական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ 0:3 հաշվով պարտվելով «Բավարիային»։
«Ցավալի է, բայց ոչ ֆուտբոլիստներին, ոչ մարզչին չի կարելի որևէ բանում մեղադրել: Մենք պետք է առաջ նայենք, քանի որ դեռ ունենք Լա լիգա և այլ մրցաշարեր:
Սա երիտասարդ նախագիծ է, որտեղ մենք հենց սկզբից գիտեինք, որ կունենանք վերելքներ և վայրէջքներ։
«Բավարիան» հզոր թիմ է, լավագույններից մեկն է Եվրոպայում, և նրանք կորցնելու ոչինչ չունեին, նրանք հանգիստ դուրս եկան խաղադաշտ՝ խաղալու իրենց խաղը: Մեզ համար շատ ծանր էր, և «Վիկտորիայի» հետ խաղը տանջանք է լինելու, բայց մենք դեռ հավատում ենք»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։