«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-0) կիսվել է մեկնաբանությունով.
«Այն ոճը, որով մենք հաղթեցինք, մեզ մեծ ուժ է տալիս: Չեմ կարծում, որ «Բարսան» սպասում էր, որ մենք այդքան համարձակ կլինենք: Բայց երբ դու խաղում ես «Բարսելոնայի» դեմ, պետք է այդպես խաղալ։
Երկու հիանալի գոլ խփեցինք, իսկ վերջում երրորդը ավելացրինք։ Տանտերերին թույլ չտվեցինք մոտենալ մեր դարպասին՝ անձնուրաց պաշտպանվելով։
Այսօր թիմը զգալի առաջընթաց գրանցեց»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։