«Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայթվայթը պաշտոնապես տեղափոխվեց կատալոնական ակումբ։
«Բարսելոնան» ակտիվացրել է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու պայմանագրով նախատեսված կետը՝ 18 մլն եվրոյով: Մարտինը պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտ՝ այն մինչև 2024 թվականը երկարաձգելու տարբերակով:
🔵🔴 @MartinBraith, nuevo jugador del Barça.
— FC Barcelona (@FCBarcelona_es) February 20, 2020
👋 ¡Bienvenido! pic.twitter.com/obBNWph6Hu
👀 This is @MartinBraith, Barça’s new signing 🔵🔴
— FC Barcelona (@FCBarcelona) February 20, 2020
Ավելի վաղ Պրիմերան «Բարսելոնային» թույլ էր տվել մեկ խաղացողի հայտավորել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո՝ կապված մի շարք վնասվածքների հետ: Լուիս Սուարեսն ու Ուսման Դեմբելեն վնասվածքներ են ստացել, ինչը նրանց, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Բրայթվայթը «Լեգանեսի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Նա 2019 թվականի հունվարից է հանդես գալիս իսպանական ակումբում, ուր տեղափոխվել էր «Միդլսբրոյից»: