ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ամփոփել է Լիգա 1-ի «Այաչոյի» հետ հանդիպումը (3:0):
«Հաղթելը միշտ էլ կարևոր է: Նման հանդիպումները միշտ բարդ են լինում, և առաջին 25 րոպեներին «Այաչոն» ճնշում էր գործադրում մեզ վրա։ Երբ ճնշումը թուլացավ, մենք ավելի շատ էինք տիրում գնդակին և պահեր ստեղծեցինք, որոնցից մեկն էլ գոլի վերածեցինք։
Երկրորդ խաղակեսում խաղի ռիթմը թուլացավ, և մենք տեխնիկական վարպետություն ցուցաբերեցինք։ Մենք բաց թողեցինք մի քանի հնարավորություն, և դա հույս տվեց «Այաչիոյին», բայց վերջում մենք երկու հիանալի գոլ խփեցինք, որոնցից մեկի հեղինակը դարձավ Մեսսին։
Մարդիկ գալիս են մարզադաշտ՝ տեսնելու Լեոյի խաղը։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Նա սիրում է խաղալ թիմակիցների հետ, ցանկություն ունի խաղալ նրանց վրա։ Նա եսասեր չէ։ Երկրորդ գոլի դրվագում նա պարզապես հիանալի խաղաց»,- Գալտյեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
























































