«Վերոնայի» գլխավոր մարզիչ Սալվատորե Բոկետին երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ 35-ամյա Բոկետին թիմը գլխավորել է հոկտեմբերի 13-ին:
Իտալացին հայտնի է «Սպարտակի» կազմում իր ելույթներով, որտեղ անցկացրել է 115 հանդիպում և ակումբի կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
«Վերոնան» 9 տուրից հետո վաստակել է 5 միավոր և գտնվում է 18-րդ տեղում: Հաջորդ տուրում ակումբը հոկտեմբերի 16-ին սեփական հարկի տակ կխաղա «Միլանի» հետ։