Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները: ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն չորս ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, տեղեկացնում է The Sun-ը:
Հավակնորդների թվում են` Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, «Ատալանտայի» պաշտպան Հանս Հատեբուրը և «Աթլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին:
Հիշեցնենք, որ քվեարկությանը կարող եք մասնակցել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Հավելենք, որ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 10-ին և 11-ին: