ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է այն լուրերը, թե առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մբապեն վատթարացրել է հարաբերությունները ակումբի ղեկավարության և թիմակիցների հետ, ինչի պատճառով նա կարող է փոխել ակումբն առաջիկա ձմռանը։
«Ես չեմ խնդրել հունվարին հեռանալ ՊՍԺ-ից. ես բարկացած չեմ ակումբի վրա, դա ճիշտ չէ»,- ասել է Մբապեն RMC Sport-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի դիմաց վճարեն 400 մլն եվրո։