Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Մարսելին»։
Հանդիպման միակ գոլը խփեց Նեյմարը՝ աչքի ընկնելով առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ 72-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց փոխարինման մտավ Սամուել Ժիգոն։
ՊՍԺ-ն 29 միավորով առաջին տեղում է։ «Մարսելը» 23 միավորով 4-րդն է։
























































