«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղի արդյունքը (0:1):
«Հիասթափեցնող երեկո Մադրիդում, բայց սա միայն առաջին խաղն է: Խուճապի և բացասական տրամադրվածության կարիք չկա: Մենք նորից կենտրոնանում ենք Անգլիայի առաջնության վրա»,- գրել է վան Դեյկը Instagram-ի իր էջում:
«Լիվերպուլ»-«Աթլետիկո» պատասխան խաղը կկայանա Լիվերպուլում մարտի 11-ին:
Հիշեցնենք՝ ՉԼ-ի գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է: Նախորդ խաղարկության եզրափակչում մերսիսայդցիները 2:0 հաշվով առավելության հասան «Տոտենհեմի» նկատմամբ: