ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն բարկացրել է Լիգա 1-ի 11-րդ տուրի «Մարսելի» հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փարիզյան ակումբում հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին հարցը։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Մբապեն հունվարին կարող է հեռանալ ՊՍԺ-ից:
«Ուզում եմ ձեզ ասել, որ դուք երբեք չեք խոսում ֆուտբոլի մասին։ Հասկացա, որ խաղ առ խաղ, ասուլիսից՝ ասուլիս, 10 րոպեից միայն մեկ րոպե ենք խոսում ֆուտբոլի մասին։
Ինչ ասում եմ, դուք չեք հավատում։ Ես ասում եմ՝ ամեն ինչ լավ է, մենք միասնական ենք, իսկ դուք հակառակն եք գրում։ Ես այստեղ չեմ, որպեսզի մեկնաբանեմ ասեկոսեները: Կիլիանը լավ խաղաց «Բենֆիկայի» հետ և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Ես տեսա, որ նա շատ լուրջ էր պատրաստվում հանդիպմանը։
Ես շատ թերություններ ունեմ, բայց ես անկեղծ եմ ձեզ հետ և չեմ ստում»,- մեջբերում է Գալտիեին AS-ը։
























































