ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվող Լեո Մեսսիի՝ «Մարսելի» դեմ խաղին մասնակցելու հավանականության մասին։ Արգենտինացին վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին 2 խաղերը։
«Լեոն վերսկսել է մարզումները։ Այսօր նա նորմալ է անցկացրել մարզումը։ Տեսնենք, թե ինչպես նրա օրգանիզմը կարձագանքի»,- Գալտյեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ՊՍԺ — «Մարսել» խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։