Ֆայզա Լամարին՝ ֆրանսիական ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մայրը, պատմել է, որ հպարտ է իր տղայով.
«Երբ նա դարձավ աշխարհի չեմպիոն, որպես նախկին մարզուհի ես իսկապես երջանիկ էի: Բայց ամենից շատ ես հպարտ եմ նրանով, թե նա ինչպիսի մարդ է դառնում: Ամեն ինչ դեռ առջևում է: Նա կհասցնի տղամարդ դառնալ, բայց ես, իհարկե, հպարտ եմ նրանով»,- Ֆայզա Լամարիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն գոհ չէ ՊՍԺ-ի ղեկավարության տարամդրվածությունից և մտադիր է արդեն ձմռանը հեռանալ թիմից: Նրա տրանսֆերի հիմնական հավակնորդները Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլն» են: Ավելի ուշ ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը հերքել էր այդ տեղեկությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Չեմպիոնների լիգայի և ֆրանսիական Լիգա 1-ի 13 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: