«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքիի մասին (3-3).
«Հաղթանակ չէր, բայց շատ կարևոր միավոր էր: Մենք երկու անգամ առջևում էինք հաշվի մեջ, բայց չկարողացանք 3 միավոորով տուն գնալ: Մենք գոհ ենք այն աշխատանքից, որը կատարեցինք: Մենք հիանալի հանդես եկանք, և, կարծում եմ, արժանի էինք հաղթանակի»,- Օնանայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
4 տուրից հետո «Բարսելոնան» խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4 միավոր: «Ինտերն», իր հերթին, 2-րդ տեղում է՝ 7 միավորով: Աղյուսակը գլխավորում է «Բավարիան» (12):