ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի D խմբում «Տոտենհեմը» ընդունել էր «Այնտրախտին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
14-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 6 րոպե անց Սոն Հին Մինը հավասարեցրեց այն։ 8 րոպե անց հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը։ 36-րդ րոպեին Սոնը դուբլ ձևակերպեց։
60-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով, բայց հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ կարողացան ևս մեկ գնդակ ուղարկել լոնդոնցիների դարպասը։
Այս խմբի մյուս խաղում «Մարսելը» արտագնա խաղում հաղթեց տասը հոգով մնացած «Սպորտինգին»։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
Այս տուրից հետո «Տոտենհեմը» 7 միավորով խմբի առաջատարն է, «Մարսելը» 6 միավորով՝ երկրորդը, «Սպորտինգը» նույնքան միավորով՝ երրորդը, իսկ «Այնտրախտը» 4 միավորով եզրափակում է աղյուսակը։