ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի A խմբում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ռեյնջերսին» և 7-1 հաշվով հաղթանակ տարավ։
17-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 24-րդ րոպեին Ֆիրմինոն հավասարեցրեց այն։
Երկրորդ կեսը Կլոպի սաները սկսեցին նոր թափով․ 55-րդ րոպեին Ֆիրմինոն դուբլ ձևակերպեց։ 66-րդ րոպեին Նունյեսը հաշիվը դարձրեց 3-1, տասը րոպե անց Սալահը ևս գրավեց մրցակցի դարպասը։ 4 րոպե անց եգիպտոսցին դուբլ ձակերպեց, իսկ ևս մեկ րոպե անց՝ հեթ-տրիկ։ 6 րոպե անց Էլիոթը հաշիվը դարձրեց 7-1։
Հիշեցնենք՝ այս խմբի մյուս զույգի խաղում «Նապոլին» 4-2 հաշվով հաղթել էր «Այաքսին»։
Այս տուրից հետո խմբի առաջատարը «Նապոլին» է 12 միավորով, երկրորդ տեղում «Լիվերպուլն» է 9 միավորով, երրորդը՝ «Այաքսը» 3 միավորով, իսկ «Ռեյնջերսը» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։