ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի B խմբում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Բրյուգեին» և չկարողացավ հաղթանակ տոնել։
Թիմերը չկարողացան խաղի ընթացքում գրավել միմյանց դարպասը և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հարկ է նշել, որ 82-րդ րոպեից հյուրերը խաղում էին տասը հոգով։
Այս խաղից հետո մադրիդցիները 4 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում են, իսկ «Բրյուգեն» 10 միավորով՝ 1-ին։
A խմբի խաղում «Նապոլին» ընդունել էր «Այաքսին» և 4-2 հաշվով հաղթանակ տարավ։
Իտալացիների կազմում աչքի ընկան Լոզանոն, Ռասպադորին, Կվարցախելիան և Օսիմհենը։
Այս խաղից հետո «Նապոլին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Այաքսը» 3 միավորով՝ 3-րդ։