ՊՍԺ-ն սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է ստեղծել այլ ակումբների, լրագրողներին, ԶԼՄ-ներին, ինչպես նաև թիմի հարձակվող Կիլիան Մբապեին քննադատելու համար։ Այս մասին հաղորդում է Mediapart-ը։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը «կեղտոտ» արշավներ է սկսել՝ օգտագործելով կեղծ օգտահաշիվներ։ Նրանք Մբապեին սկսել են քննադատել 2019-ին՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկների ֆոնին։ Օրինակ, օգտատերերից մեկը հարձակվողին կոչ էր արել «լուռ աշխատել», երբ նա ասել էր, որ ուզում է մնալ ՊՍԺ-ում՝ չնայած ՉԼ-ից դուրս մնալուն։
Նշվում է, որ ՊՍԺ-ն արշավ է իրականացնում նաև լրագրողների դեմ, ինչպես նաև այն աղջկա, որը Նեյմարին մեղադրում է բռնաբարության մեջ։ Դա կազմակերպված է եղել Digital Big Brother գործակալության կողմից, որը ղեկավարվում էր ՊՍԺ-ի հաղորդակցման բաժնի կողմից։
«Ակումբը երբեք պայմանագիր չի կնքել գործակալության հետ՝ նպատակ ունենալով վնասել առանձին դեմքերի ու կազմակերպությունների»,- ասված է ՊՍԺ-ի հայտարարության մեջ։