ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է հեռանալ ակումբից․ այդ մասին դեռ երեկ հայտնել էր Marca-ն։
Հաղորդվում է, որ Մբապեն ակումբին խնդրել է հունվարին իրեն թույլ տալ այլ թիմ տեղափոխվել: ՊՍԺ-ն պատրաստ է այս հարցում «համագործակցել» հարձակվողի հետ։ Ընդ որում, տրանսֆերը չի կարող կայանալ միայն մեկ ակումբ` Մադրիդի «Ռեալ»։
ՊՍԺ-ի ղեկավարները վատ հարաբերություններ ունեն մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Իր հերթին ինսայդեր Անտոնիո Էնրիկեն հայտնում է, որ ՊՍԺ-ն 400 մլն եվրո է գնահատել Մբապեի տրանսֆերը։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո: Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։