Հարձակվող Կիլիան Մբապեն սահմանել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի կազմում ամենաշատ գոլերի ռեկորդը, հայտնում է Opta Jean-ը։
Երեքշաբթի օրը Մբապեն պորտուգալական «Բենֆիկայի» դեմ H խմբի չորրորդ տուրի տնային հանդիպման 40-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։
23-ամյա ֆրանսիացու համար այս գնդակը 31-րդն էր ՊՍԺ-ում եվրագավաթների ամենահեղինակավոր մրցաշարում։ Մբապեն այս ցուցանիշով գերազանցել է Էդինսոն Կավանիին (30), երրորդ տեղում է Նեյմարը (21), չորրորդը՝ Զլատան Իբրահիմովիչը (20)։
Մբապեն փարիզյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականից՝ ՊՍԺ-ի կազմում անցկացրած 230 խաղում խփելով 183 գոլ։