Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն չափազանց դժգոհ է խաղադաշտում իր դիրքից։
«Ոչ ոք չի սիրում, երբ իրեն օգտագործում են մի տեղ, որում այնքան էլ լավ չի: Բայց ակումբի շահերը վեր են ամեն ինչից։
Ես օրինակ բերեմ իմ կարիերայից. «Բարսելոնայում» ինձ դուր չէր գալիս եզրում խաղալը։ Ես ատում էի դա։ Բայց ես դա արեցի թիմի համար:
Կար մեկ կանոն՝ մարզիչը միշտ իրավացի է։ Մարզիչը աշխատում է ի շահ թիմի։ Եթե թիմը պարտվեր, ապա ես կհասկանայի ֆուտբոլիստի դժգոհությունը»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը: