ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլերի 42 խաղում անընդմեջ գոլ է խփել: Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացել է ՉԼ խմբային փուլի՝ ՊՍԺ-«Բենֆիկա» հանդիպումը, որն ավարտվել է 1-1 հաշվով:
Վերջին անգամ ֆրանսիական թիմին չի հաջողվել գոլ խփել 2015 թվականի նոյեմբերի՝ «Ռեալի» դեմ խաղում: Այդ ժամանակ ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտություն է կրել:
ՊՍԺ-ն գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ 2 հաղթանակից և 2 ոչ-ոքիից հետո: «Բենֆիկան» երկրորդ տեղում է, «Յուվենտուսը»-ը՝ 3-րդ, իսկ «Մաքքաբին» եզրափակում է աղյուսակը: