ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն արձագանքել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու մասին լուրերին Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքիից հետո (1:1):
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ հարձակվողը գոհ չէ ակումբի ղեկավարության գործողություններից և մտադիր է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Մբապեն հեռանո՞ւմ է.․․ Ես, իհարկե, զարմացած եմ։ Սա բամբասանք է։
Իսկ այն, որ այս խոսակցությունը տարածվեց խաղի մեկնարկից 4 կամ 5 ժամ առաջ, ես իրավունք ունեմ հարցեր տալու՝ ո՞ւմ համար է այս խոսակցությունը.․․ Հարցրեք ինքներդ ձեզ»,- ասել է Գալտիեն մամուլի ասուլիսի ժամանկ: