Ֆրանսիական ՊՍԺ-ի 36-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածված այն շշուկներին, թե թիմի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հունվարին հեռանալ ակումբից.
«Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ ես և Մբապեն ընկերներ ենք: Նա այստեղ շատ երջանիկ է: Ես չեմ հավատում շշուկներին, մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա և թերթեր չենք կարդում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում FootMercato-ն:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում 11 գոլի հեղինակ է դարձել: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային արժեքը 160 մլն եվրո է գնահատվում: