Հոկտեմբերի 11-ին Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում՝ 1:1։
Տանտերերի գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով գոլի հեղինակ դարձավ խաղի 35-րդ րոպեին։
19-ամյա խաղացողը 4 գոլով ամենահաջող մրցաշրջանն է անցկացնում անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների (Մ20) շրջանում Չեմպիոնների լիգայում՝ գերազանցելով Ուեյն Ռունիի ռեկորդը՝ 3 գոլ 2004/05 թթ.։
Բացի այդ, Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երրորդ մինչև 20 տարեկան ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում մրցաշարի չորս խաղում անընդմեջ։ Նախկինում դա հաջողվել էր միայն Էրլինգ Հոլանդին (5 հանդիպում) և Կիլիան Մբապեին (4 հանդիպում):