Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» հետ ոչ-ոքին (1:1).
«Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց այս թիմը երբեք չի հանձնվում: Մենք դուրս եկանք հաջորդ փուլ մի գիշեր, երբ ամեն ինչ վատ տեսք ուներ:
«Շախտյորը» փոխեց համակարգը, նրանք փոխանցումներով կտրում էին մեր կիսապաշտպանությունը և մեր ծրագիրը վատ աշխատեց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մադրիդյան թիմը չորս տուրից հետո ունի 10 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» ունի 6 միավոր, իսկ երրորդ տեղում ընթացող «Շախտյորը»՝ 5։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» 31-րդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։
























































