Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը սոցցանցերում գրառում է կատարել՝ հրապարակելով իր վիրակապված դեմքի լուսանկարը Չեմպիոնների լիգայի «Շախտյորի» դեմ խաղից հետո (1:1)։
95-րդ րոպեին գոլի հեղինակը բախվել է «հանքափորների» դարպասապահ Անատոլի Տրուբինին և վնասել գլուխը։
«Մենք ողջ ենք»,- մակագրել է լուսանկարը Ռուդիգերը՝ կցելով ծիծաղ պատկերող էմոջի։

























































