Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Չեմպիոնների լիգայում «Մաքաբի Հայֆայից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է իր կարծիքով.
«Դժվար է դրական ինչ-որ բան ասել այս «Յուվենտուսի» մասին, նրանց շատ բան է պակասում: Նրանք շատ տարածություն տվեցին «Մաքաբիին»:
Առաջին խաղակեսում նրանք անգործության էին մատնված, այնքան էլ ագրեսիվ չէին և միշտ երկրորդն էին գնդակով:
Փորձեցին արձագանք գտնել, բայց դա բավարար չէր։ Կա հոգեֆիզիկական խնդիր, որը դժվար է շտկել»,- Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։