Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ։
40-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 62-րդ րոպեին, նույնպես 11 մետրանոցից, հաշիվը հավասարեցրեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն։
ՊՍԺ-ն 8 միավորով խմբի առաջատարն է։ Նույնքան միավոր ունի «Բենֆիկան», որը երկրորդ տեղում է։
























































