Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։
25-րդ րոպեին Ռիհադ Մահրեզը չկարողաց հստակ իրացնել 11 մետրանոցը։ 5 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Սերխիո Գոմեսը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով խմբի առաջատարն է։
























































