ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն խնդիրներ է ունի ակումբի ղեկավարների հետ հարաբերություններում։ Այս տեղեկությունը հայտնում է Marca-ի լրագրող Մարիո Կորտեգանան։
«Մբապեի և ՊՍԺ-ի միջև հարաբերությունները լիովին խզված են. մանրամասները՝ շուտով»,- գրել է լրագրողը սոցցանցում։
Հիշեցնենք, որ ամռանը շատերն էին սպասում Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուն, սակայն հարձակվողը նախընտրեց մնալ Փարիզում՝ ստորագրելով գերշահավետ պայմանագիր: Չնայած այս փաստին, խոսակցությունները շարունակում են Մբապեին կապել Մադրիդի «Ռեալի» և եվրոպական այլ գրանդների հետ:
23-ամյա Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։