Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը Հռոմում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ներկաները վերահաստատել են իրենց հանձնառությունը դոպինգի դեմ պայքարում, կառավարման և սահմանադրության բարելավման գործընթացում: Վերանայվել են կատարված աշխատանքները և ստանձնած պարտավորությունները:
IWF- ի հակադոպինգային ծրագրի ուժեղացումը նիստի օրակարգի առանցքային կետն է եղել:
Աշխատանքների հետագա բարելավման առաջարկները ներառում են հետաքննական լիազորությունների ընդլայնում, մասնագիտական կրթության բարելավում, ազգային ֆեդերացիաների համար թեստավորման նվազագույն պահանջների ներդրում, հետախուզության և հետաքննության ռեսուրսների տրամադրում:
«Մաքուր մարզիկների» պաշտպանությունն է առաջնորդող սկզբունքը՝ «Փարիզ – 2024» օլիմպիական խաղերի որակավորման համակարգը թարմացնելու առաջարկությունում: