Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին կոչ է արել փոխել իր պահվածքը: Նա խնդրում է խաղացողին ավելի հասուն լինել։
«Վերջին շրջանում նա ավելի ու ավելի շատ է անպատշաճ հայտարարություններ անում։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նրա համար ֆուտբոլը հետին պլան մղվում, և ես նրան խորհուրդ տվեցի հասուն լինել։ Այո, ակումբը կարող է չկատարել իր որոշ խոստումներ, և դրա դեմ պայքարել է պետք, բայց, այնուամենայնիվ, ես խորհուրդ կտամ առաջնահերթություն տալ ֆուտբոլին:
Կիլիանը կդառնա այն Կիլիանը, ում մենք գիտենք, եթե նրան հաջողվի լուծել իր ներքին խնդիրները, և խաղի բարելավման դեպքում ներդաշնակություն կլինի երկրպագուների և թիմակիցների հետ հարաբերություններում: Այսօր Մբապեն զայրացնում է բացարձակապես բոլորին՝ առաջին հերթին իրեն թիմից վեր դասելով։
Այո, ՊՍԺ-ն պատրաստվում էր նրա շուրջ խաղ կառուցել, բայց «Մոնակոյում» այդպես չէր, և Կիլիանը փայլեց: Այժմ նա իր հայտարարություններով ու գործողություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ակումբի, թիմակիցների ու երկրպագուների նկատմամբ։ Սա բացասաբար է անդրադառնում ակումբի մարզչի ու ՊՍԺ-ի մի շարք խաղացողների հետ հարաբերություններում»,- մեջբերում է Պետիին RMC Sport-ը։