Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ վաղաժամ դուրս գալու կարևորությունը։
Խմբային փուլի երեք տուրից հետո «սերուցքայինները» վստահորեն գլխավորում են իրենց քառյակը՝ իրենց ակտիվում ունենալով ինը միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Շախտյորին» գերազանցում են հինգ միավոր։ Հոկտեմբերի 11-ին կկայանա թիմերի երկրորդ դիմակայությունը։
«Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ շուտ դուրս գալը մեր առաջնային նպատակն է այս պահին։ Այս առաջադրանքի հաջող կատարումը կարող է մեզ լուրջ առավելություն տալ առաջնությունում, այնպես որ մենք կարող ենք հանգիստ տալ որոշ խաղացողների։
Բայց, ամեն դեպքում, մենք խաղալու ենք խմբային փուլի մնացած հանդիպումներում հաղթելու համար»,- ասել է իտալացի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
























































