«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի դանիական «Կոպենհագենի» դեմ արտագնա հանդիպումից առաջ խոսել է առաջիկա հանդիպման մասին։
«Մեր առաջին խաղից մեկ շաբաթ է անցել։ Կարծում եմ՝ «Կոպենհագենը» պատրաստվում է ռևանշ վերցնել։ Մտադիր ենք այս խաղում լուծել փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը։ Մենք կփորձենք դա անել»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։
Երեք տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ինը միավորով գլխավորում է G խումբը։
Կարդացեք նաև՝ Զվարճալի E խումբն ու «ձանձրալիները»․ ՉԼ անոնս
























































