L’Équipe-ը հայտնում է, որ ֆրանսիական «Բրեստ» ֆուտբոլային ակումբը մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանին։
Թիմն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։
Միշել Տեր-Զաքարյանը «Լորյենի» դեմ երեկ կայացած խաղից հետո մամուլի ասուլիսին ներկայացել էր հայկական եռագույնով կրծքանշանով։ Այդ խաղում «Բրեստը» 1-2 հաշվով պարտություն էր կրել տնային խաղում և այժմ 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը 2021-ի հուլիսից է գլխավորում «Բրեստը»։
























































