Լեհ նախկին դարպասապահ Եժի Դուդեկը, որը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Լիվերպուլում», պատմել է մի քանի թիմակիցների և հակառակորդների մասին, որոնց հետ իր ճանապարհները խաչվել են կարիերայի ընթացքում։ Մասնավորապես, Դուդեկը հիշատակում է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մեսսին սիրում էր սադրել, ինչպես մնացած «Բարսելոնան» և Պեպ Գվարդիոլան: Նրանք միշտ պատրաստ էին վիրավորել մրցակցին, և հաճախ դա նրանց հաջողվում էր: Ես տեսել և լսել եմ, որ Մեսսին այնպիսի կոպիտ խոսքեր է ասում Պեպեի և Ռամոսի հասցեին, որ անհնար է պատկերացնել, թե դրանք կարող են գալ մի մարդու շուրթերից, որը թվում է այնքան հանգիստ և ընկերասեր:
Ռաուլը շատ ինքնահավան էր, բայց ընդհանուր առմամբ, նորմալ տղա էր։ Կրիշտիանու Ռոնալդուն, մյուս կողմից, շատ եսակենտրոն է, բայց շատ է ցանկանում հաղթել: Վստահ եմ, որ նա կգերադասեր 1-0 հաղթանակն իր գոլով, քան 5-0 հաշվով առանց իր գոլի: Բացի դրանից, նա նորմալ տղա է, բայց ես հասկանում եմ, որ կողքից նրան կարելի է այլ կերպ ընկալել»,- Դուդեկի խոսքն է մեջբերել Il Posticipo-ն՝ հղում անելով նախկին ֆուտբոլիստի գրքին: