ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին չի վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը, արգենտինացին չի մասնակցել թիմի այսօրվա մարզմանը։
Մեսսին բաց էր թողել Լիգա 1-ի 10-րդ տուրի «Ռեյմսի» հետ հանդիպումը (0:0) վնասվածքի պատճառով:
Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ սպասվող խաղին։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին։
Մեսսիի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել և ակումբի բժշկական շտաբը չի ցանկանում ժամանակից շուտ դաշտ դուրս բերել արգենտինացուն։