1987 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռուդ Գուլիտը քննադատել է Վիրջիլ Վան Դեյկին, հաղորդում է Daily Mail-ը:
«Վան Դեյկը այսօր իրական մղձավանջի էր նման: Նա մրցակցին այնքան ազատություն էր տալիս, որ ապշել կարելի է:
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները գիտեն, որ «Էնֆիլդում» նրանք կարող են շատ գոլեր խփել, բայց պատասխան խաղում պետք է պաշտպանությունում ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել»,-ասել է Գուլիտը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպումը ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով`1:0 հաշվով:
«Լիվերպուլի» և «Ատլետիկոյի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 11-ին: