Qatar Sports Investments-ը, որին պատկանում է ՊՍԺ-ն, ավարտել է «Բրագայի» բաժնետոմսերի մի մասը գնելու գործարքը, հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը։
Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի հանձնաժողովի տվյալներով՝ քաթարցի ներդրողները ձեռք են բերել «զինագործների» բաժնետոմսերի 21,67 տոկոսը։
«Բրագան» հայտնել է, որ նոր ներդրողի գալը չի հանգեցնի կառավարման փոփոխությունների, և տնօրենների խորհրդին երաշխավորված է լիակատար անկախություն որոշումների կայացման հարցում։
«Բրագան» Պորտուգալիայի եռակի գավաթակիր է և կրկնակի Լիգայի գավաթակիր։ Այս մրցաշրջանում թիմը 9 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բենֆիկային» զիջելով 6 միավորով։
























































