Հոկտեմբերի 11-ին Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի H խմբի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) — «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։
Նույն օրը կկայանա նաև ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) — «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։
Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավարների տեսուչ։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
























































