Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ուդինեզեն» սեփական հարկի տակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ։
36-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանն առաջ մղեց «Ատալանտային»։ 56-րդ րոպեին Լուիս Մուրիելը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
67-րդ րոպեին Ժերար Դելոֆեուն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 11 րոպե անց Նեուեն Ներեսը հավասարեցրեց խաղի հաշիվը։
«Ատալանտան» 21 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Ուդինեզեն»՝ 20 միավորով 3-րդն է։