Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական հայտնել է, որ 2019 թվականին հարձակվող Նեյմարը ցանկացել է հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ «Բարսելոնա»․
«Ես և Նեյմարը մտերիմ ընկերներ ենք։ Մենք շատ ենք շփվում, և, իհարկե, ես գիտեմ, որ 2019 թվականին նա իրեն այնքան վատ էր զգում ՊՍԺ-ում, որ ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։ Նա խնդիրներ ուներ երկրպագուների հետ, բայց հիմա նա երջանիկ է։ Նեյմարը նայում է դեպի ապագա, նրա համար սա հեռանկարային նախագիծ է։
Տարեցտարի ՊՍԺ-ն ավելի ուժեղ է դառնում, նրանք աշխատում են թիմային գործողությունների ուղղությամբ, որպեսզի ինչ-որ կարևոր բան հաղթեն, օրինակ Չեմպիոնների լիգան։ Նեյմարը երջանիկ է ՊՍԺ-ում և Փարիզում»,- Կակայի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ֆրանսիական Լիգա 1-ի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։