Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Հանդիպման միակ գոլը 3-րդ րոպեին խփեց պաշտպան Էդեր Միլիտաոն։
«Ռեալը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Խետաֆեն» 7 միավորով 16-րդ տեղում է։