Անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է Անգլիան փոխել Իտալիայով: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը շարունակում է մնալ Միլանի «Ինտերի» տրանսֆերային կարճ ցուցակում. միլանյան ակումբն ակտիվորեն ուժեղացում է փնտրում պաշտպանական գծում: Նշվում է, որ «ներաձուրիների» դիտարկած մյուս թեկնածուն «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն է:
Հիշեցնենք, որ 32-ամյա անգլիացու պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ սպառվել է հունիսի վերջին: Սթոունզը «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում էր դեռևս 2016 թվականից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է ընդամենը 9 հանդիպման:



























































